Թուրքիան ՆԱՏՕ-ից օբյեկտիվություն է ակնկալում Էգեյան ծովում Հունաստանի գործողությունների մասով
Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է Էգեյան ծովում Հունաստանի գործողությունների օբյեկտիվ գնահատական՝ կապված թուրքական F-16 կործանիչների մջադեպի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Այս առումով բոլոր համապատասխան պաշտոնյաները և ՆԱՏՕ-ում, և այստեղ հանդես են գալիս ամեն տեսակ նախաձեռնություններով, իսկ ՆԱՏՕ-ն հետևում է Հունաստանի ստերին և հերքումներին»,-նախարարի խոսքերը մեջբերել է TRT-ն:
Թուրքական ռազմական գերատեսչության տվյալներով՝ օգոստոսի 23-ին, երբ թուրքական F-16-ները Էգեյան ծովի օդային տարածքում ՆԱՏՕ-ի առաջադրանքներն էին կատարում, «հայտնվել են հունական օդուժի S-300 հակաօդային պաշտպանության համակարգի ռադարի վրա»։ Թուրքական իշխանությունները Հունաստանի գործողություններն անվանել են սադրիչ և թշնամական՝ ասելով, որ դրանք անպատասխան չեն թողնի։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Թուրքիային և Հունաստանին կոչ է անում չթեժացնել իրավիճակը տարածաշրջանում
- Թուրքիան մտադիր է ՆԱՏՕ-ում բարձրացնել իր դեմ Հունաստանի С-300-ների կիրառման հարցը
- Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել իրեն F-16 կործանիչներ վաճառելու հարցը
- Հունաստանը կպահանջի իրեն հանել գազի սպառումը 15%-ով նվազեցնելու ԵՀ ծրագրից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան