«Հրապարակ». Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 12-ին կմեկնարկեն ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ՝ հարցի պատասխանը, ինչպես ընդդիմադիր պատգամավորներն են կատակում, խիստ հարաբերական է։
«Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ ամենայնի, առաջիկայում կհայտարարեն, որ շարունակելու են միջազգային պատվիրակությունների հետ խորհրդարանական գործունեությունն ու համագործակցությունը, այսինքն՝ եթե խորհրդարանում որևէ պետությունից պատվիրակություն հյուրընկալվի և ցանկություն հայտնի ընդդիմադիրների հետ հանդիպել, իրենք անպայման կգնան խորհրդարան։
Ասում են` ԱԺ-ում կլինենք նաև սեփական նախաձեռնությամբ, մեր օրակարգով հրավիրված ԱԺ արտահերթ նիստերի, լսումների ժամանակ: Մեր աղբյուրն ասաց, որ, այնուամենայնիվ, նախկինի պես չի լինի, երբ ՔՊ-ականների հետ որևէ նախագծի, թեմայի շուրջ բովանդակային քննարկման էին նստում։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա այստեղ չեն մանրամասնում տակտիկան` հրապարակային հայտնել են միայն, որ խորհրդարան կգնան միայն սեփական օրակարգով և վերջ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։