«Հրապարակ». Տեսչական մարմինների ղեկավարները գտնվում են Նիկոլ Փաշինյանի թիրախում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությանն առընթեր տեսչական մարմինների ղեկավարները գտնվում են Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Ամիսներ շարունակ տեսչականի ղեկավարների դեմ դոսյեներ են հավաքում, քանզի մեծ մասը ՔՊ-ականներ չեն, և նրանց աշխատանքից դժգոհություններ կան։ Ասում են, որ առաջիկայում սպասվում է ոմանց պաշտոնանկությունը, այդ թվում՝ 2019-ից վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի։
Ի դեպ, կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ նյութերի հավաքագրման և նախապատրաստման գործը դրված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Աշոտ Առուշանյանի վրա, ով նախկինում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր և այստեղ աշխատանքի է անցել 2022-ի ապրիլից։ Թիրախում են նաև Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև Շուկայի վերահսկողության տեսչության ղեկավարները։ Մեզ ասացին, որ բավականին հաստափոր դոսյեներ են հավաքվում, քանի որ տեսչական մարմիններում աշխատավարձ և պարգևատրում ստանալուց բացի, կարելի է ասել, որևէ աշխատանք չեն իրականացնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ո՞ր դատավորի թեթև ձեռքով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվեց
- «Հրապարակ». Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ
- «Ժողովուրդ». Բուհերը Աշտարակ տեղափոխելու հայտարարությունն ալեկոծել է մի շարք ռեկտորների հոգիները
- «Հրապարակ». Վեդիից բերման ենթարկվածներն ամուսիններ են` Թուրքիայի քաղաքացիներ
- «Հրապարակ». Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա