«Ժողովուրդ». Ո՞ր դատավորի թեթև ձեռքով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ դատավորի թեթև ձեռքով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվեց: Այդ դատավորը Երևան քաղաքի դատավոր Տաթևիկ Մուրադյանն է, որը 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինս դատական համակարգում նոր դեմք է և համարվում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կադրերից մեկը:
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի ՊԲ հրամանատարը ձերբակալվեց Արցախ-Հայաստան ավտոճանապարհին: Նրա փաստաբանը պնդում է, որ երբեք ծանուցում չի ուղարկվել նախաքննական մարմին ներկայնալու վերաբերյալ: Հավելենք, որ գեներալ-լեյտենանտին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ, և նա մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը ճիշտ չկազմակերպելու համար, ինչի հետևանքով քաղաքը հանձնվեց հակառակորդին: Արզումանյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ
- «Ժողովուրդ». Բուհերը Աշտարակ տեղափոխելու հայտարարությունն ալեկոծել է մի շարք ռեկտորների հոգիները
- «Հրապարակ». Վեդիից բերման ենթարկվածներն ամուսիններ են` Թուրքիայի քաղաքացիներ
- «Հրապարակ». Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա