Պետքարտուղարությունը ոչ կառուցողական է համարում միջուկային համաձայնագրի վերաբերյալ Իրանի պատասխանը
ԱՄՆ-ը ԵՄ-ի միջոցով ստացել է Իրանի պատասխանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ)վերսկսման վերաբերյալ իր դիրքորոշումը և այն կառուցողական չի համարում։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Մենք կարող ենք հաստատել, որ մենք ստացել ենք Իրանի պատասխանը ԵՄ-ի միջոցով: Ուսումնասիրում ենք այն և կպատասխանենք ԵՄ-ի միջոցով, բայց, ցավոք, այն կառուցողական չէ»,-ասել է դիվանագետը՝ ի պատասխան իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Կանանի Չաֆիիի հայտարարությունները մեկնաբանելու ՏԱՍՍ-ի խնդրանքին: Նա հայտարարել էր, որ ԵՄ ներկայացուցչին հանձնված տեքստը, որը պատրաստվել է ի պատասխան ամերիկյան կողմի առաջարկությունների, պարունակում է կառուցողական մոտեցումներ՝ բանակցություններն ավարտին հասցնելու համար։
Իրանի արտգործնախարարության խոսնակը նաև նշել է, որ Իրանի փորձագիտական խումբը ուշադիր ուսումնասիրել է ԱՄՆ-ի առաջարկները, և Իրանի պատասխանները հավաքվել են տարբեր մակարդակներում գնահատումից հետո։ Թեհրանն արձագանքել է Վիեննայում ԳՀՀԾ -ի շուրջ բանակցությունների համատեքստում կողմերի վերջնական համաձայնագրի նախագծին ավելի վաղ Վաշինգտոնից ստացված արձագանքին։
Հինգշաբթի երեկոյան Սպիտակ տանը լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, թե արդյոք նա տեղեկացված է Իրանի պատասխանի մասին: «Ես տեղեկացված եմ եղել, եթե վերջին երկու ժամում ոչինչ չի փոխվել»,-պատասխանել է պետության ղեկավարը։ Այնուհետ լրագրողները հետաքրքրվեցին, թե գիտի՞ արդյոք Վաշինգտոնի առաջարկներին Թեհրանի այսօրվա արձագանքի մասին։ «Ես ոչինչ չեմ լսել այդ մասին: Կտեղեկանամ, երբ մտնեմ Սպիտակ տուն»,-ասել է Բայդենը:
ԳՀՀԾ -ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի և Գերմանիայի կողմից միջուկային զարգացման հետ կապված ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշել էր դուրս գալ այս համաձայնագրից։ Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է Վաշինգտոնի՝ Թեհրանի միջուկային գործարքին վերադարձնելու իր պատրաստակամությունը: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան անցած տարվա ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ -ն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանն հայտնում է, որ երաշխիքներ ստանալու դեպքում Իրանը պատրաստ է ընդունել միջուկային ծրագրի առաջարկները
- Իրանը դիտարկում է ԵՄ-ից ստացած միջուկային գործարքի առաջարկները
- Իրանի պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
- Բայդեն. ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիարժեք վերադառնալու ծրագիր
- Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում մոնիթորինգի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները քանի դեռ ՀԳՀԾ-ն չի գործել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան