Ռոբերտ Քոչարյան. Պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար
Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է արցախցիներին Անկախության տոնի առթիվ:
«Սիրելի արցախցիներ,
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։
Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար»,-ասաված է ՀՀ երկրորդ նախագահի խոսքում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախն անպայման ապաքինվելու է, վերականգնվելու է և ամբողջականանալու է. Վանեցյան
- Այսօր Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս. Սերժ Սարգսյան