Արցախի հայաթափումը կանխելու համար Սաղաթելյանը երեք պահանջ ներկայացրեց
«31 տարի առաջ այս օրը Ստեփանակերում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստը, որտեղ Արցախը հռչակվեց անկախ»,-ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց՝ Արցախի անկախության, ազատագրման, ազատ, անկախ ապրելու համար հայ ժողովուրդը շատ է պայքարել։
«Արցախի անկախությունը հայ ժողովուրդը ձեռք է բերել իր զավակների արյան գնով։ Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է։ Արցախը մեր անցյալն է, մեր ներկան ու ապագան։ Արցախը մեր հողն ու ջուրն է, մեր ժառանգությունը։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, եկեք հայրենիքի մի մասը զիջենք, որ մյուս մասը պահենք, գլուխները պատին են տալիս։ Մենք զիջելով՝ կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունն ու պետականությունը։ Եվ հենց այս պատասխանատու օրը ես ասում եմ՝ Հայաստանը Արցախ է, և վերջ»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Նա ասաց՝ Արցախի գլխին կախված աղետը աղետ է նաև Հայաստանի համար, Արցախւ հայ ժողովրդի համար գոյաբանական խնդիր է, այն մեր ուժն է, անվտանգությունը, մեր արժանապատվությունը։
«Այն երբեք ու երբեք սակարկման առարկա չէ։ Արցախն այսօր կանգնած է աղետի առջև՝ հայաթափման ու էթնիկ զտման առաջ։ Պետք է բացառվի որևէ լուծում, որով Արցախը կարող է լինել ԱԴրբեջանի կազմում։ Պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը, Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միջև պետք է լինի կայուն ու հուսալի կապ, պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը, այսինքն, Հայաստանի Հանրապետությունն իր զինված ուժերով պետք է ստեղծի միասնական անվտանգային համակարգ։ Այս երեք պահանջների կատարումն , որ կանխելու է Արցախի հայաթափումը։ Սրանք կարմիր գծերն են»,-ասաց նա՝ նշելով, որո երեք ուղղություններով էլ հայկական կողմը խնդիր ունի։
Նա իր ելույթում խոսքն ուղղեց իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ասելով, որ նրանք են Նիկոլ Փաշինյանի հենարանը, նրա իշխանության միակ պահապանը։
«Դուք անձամբ պատասախանատվություն եք կրում ամեն պահ ու ամեն ժամ մեր հայրենիքի կորուստների համար։ Դուք եք այն մարդիկ, որոնք խոչընդոտումեն Դիմադրության շաչժման ընդլայնումը հետապնդումներով, բանտարկություններով։ Պահելով Նիկոլի իշխանությանը՝ նպաստում եք մեր հայրենիքի կորստին։ Դուք չեք կարող ասել. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», դուք ծառայում եք մի դավաճան խելագարի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ համար դավաճանը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը. Զոհված զինծառայողի հայր
- Սեյրան Օհանյան. Այսօր հակահայ ուժերից ազատվելու կարիք ունենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան