Միանշանակ, փորձում են ինչ-որ մեկի կաշին փրկել․ Տիրան Խաչատրյան
«Դեռևս բավական երկար ժամանակ առաջ կոնկրետ պատասխանատու անձը հայտարարություն արեց, որ ինքը համար մեկ պատասխանատուն է, բայց համար մեկ մեղավորը չէ։ Դա արդեն բոլորին հետևություն անելու առիթ կարող էր տալ, որ հետևանքները կամ շարունակությունը լինելու է այնպիսին, որ կբերի այդ համար մեկ պատասխանատուից պատասխանատվությունը հանելուն ու հերթականությամբ մեղավորներ նշանակելուն»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ Միքայել Արզումանյանին ու Ջալալ Հարությունյանին մեղադրանքներ առաջադրելը տպավորություն չի՞ ստեղծում, որ Հայաստանի գործող իշխանությունը պարտության պատասխանատվությունը հրամանատարների վրա է բարդում։
Հարցին՝ արդյո՞ք Ջալալ Հարությունյանը և Միքայել Արզումանյանը կթերանային իրենց պարտականությունները կատարելիս, Տիրան Խաչատրյանն ասաց. «Անթերի որևէ մեկը չկա, ուրիշ հարց է, թե որ թերությունը, ինչպես կմատուցվի կամ դրա հետևանքներն ինչպես կլինեն:
Իմ պատկերացմամբ՝ սխալ է, համապատասխան պաշտոնատար անձիք սրա մասին խոսել են և բացատրություն տվել են։ Ինչի համար է ընթացքն այդպես տրվել, այլ խնդիր է, նաև քաղաքական ... »,-ասաց նա:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իրեն ևս մեղադրանք կառաջադրվի, Տ.Խաչատրյանը պատասխանեց. «Մտավախություն չունեմ, բայց չեմ էլ կասկածում, որ վաղը այդպիսի բան կլինի»։
Հարց- Ինչ-որ բա՞ն են փորձում ծածկադմփոց անել։
Տիրան Խաչատրյան-Միգուցե։
Հարցի-Ինչ-որ մեկի կաշի՞ն են փրկում։
Տիրան Խաչատրյան-Միանշանակ։
Ինչ վերաբերում է ՊՆ-ի նախագծին, որով առաջարկվում է 24 մլն-ի դիմաց բանակում ծառայել ընդամենը 4.5 ամիս, Տիրան Խաչատրյանն ասաց, որ շատ վատ է վերաբերվում։
«Ստացվում է, մարդիկ, որոնք օդից փող ունեն, պետք է ծառայությունից ազատվեն, իսկ ովքեր գումար չունեն, չպե՞տք է ազատվեն:
Եվ ի՞նչ է նշանակում փողի դիմաց հայրենիքին ծառայելուց ազատվել։ Հայրենիքին միշտ պետք է ծառայել։ Միգուցե վաղն էլ փողի դիմաց հայրական պարտականությունների կատարումից ազատվեն, մյուս օրն էլ ընկերական պարտականություններին ազատվեն։ Այսինքն, ամեն ինչ դառնալու է առուծախի առարկա՞»։
Մանրամասները՝ Yerevan.today-ի տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Պարոնայք սպաներ, խոսեք, պատմեք, թե ինչ ապօրինի ու դավաճանական հրամաններ եք ստացել. Մամիջանյան
- Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
- Երեմ Սարգսյան. Միքայել Արզումանյանն այդ ժամանակ չի հանդիսացել ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարը
- ՔԿ-ն Միքայել Արզումանյանին մեղադրում է «Արեգա» բարձունքը ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար
- Միքայել Արզումանյանը կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի