Մեզ համար դավաճանը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը. Զոհված զինծառայողի հայր
«Այսօրվա խորհուրդն ինձ համար կրկնակի է, քանի որ Արցախի անկախության համար երկու սերունդ իր կյանքը զոհել է»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքին ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Նա նշեց, որ առաջին սերունդն իր ընկերներն էին՝ 1990-ականներին մեկ րոպե անգամ չմտածելով գնացել ու իրենք կյանքի գնով պահել են այն անկախությունը, որը ձեռք էր բերվել միայն թղթի վրա։
«Թվում էր, թե 30 տարիներին արդեն անկախությունն ամրապնդվել էր, մեկ էլ 2018 թվականը եկավ ու ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Անկախության գլխին մեծ ամպեր կուտակվեցին, 2020 թվականին հրահրվեց այս պատերազմը։ Արհեստական սարքած պատերազմ էր։ Այս անգամ Արցախը պահելու համար մարտի դաշտ գնացեին մեր տղաները և իրենց կյանքի գնով պահեցին այդ անկախությունը»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։
Նա ընդգծեց՝ հիմա մեզանից է կախված այս անկախությունը կարող են պահել, թե ոչ։
«Հավաքվել ենք այստեղ Արցախը փրկելու համար, բայց նման հավաքներով, չեմ կարծում, որքանով է հնարավոր։ Պետք է շատանանք, համախմբվենք, բոլորն իրենց ամբիացիները մի կողմ թողնեն, մի ուժ դառնան, որպեսզի կարողանանք ոչ միայն Արցախը փրկել, նաև Հայաստանը։ Այսօր Հայաստանն էլ ենք կորցնում, թուրքն արդեն Վեդիում քեֆ է անում»,- ասաց Ա. Ռոստոմյանը։
Նա նշեց, որ արդեն հինգ ամիս է զոհված զինծառայողների ծնողներով հավաքվում են, իրավական պահանջ դնում՝ ձերբակալել առաջին դավաճանին։
«Մեզ համար դավաճանը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց զոհված զինծառայողի հայրը։
Արա Ռոստոմյանը կոչ արեց քաղաքական ուժերին հավաքվել, միավորվել, միահամուռ վռնդել այս չարիքը. «Դրանից հետո որ քաղաքական ուժն ուզում է, թող գա իշխանության։ Ծնողները կանգնած են այս երկրի կողքը, քանի որ ամենաթանկը մենք ենք վճարել։ Համախմբվենք, որ էլ զոհ չունեանք, թող մեր զոհերը լինեն վերջինը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները