Բրիտանացի պրոֆեսորը խոսել է տիեզերքում ռեսուրսների համար ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր հակամարտության մասին
ԱՄՆ-ը և Չինաստանը մրցում են Լուսնի վրա վայրէջքի վայրի համար, որը կարող է հանգեցնել Երկրից դուրս գտնվող ռեսուրսների շուրջ առաջին բախմանը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին SpaceNews-ին հայտնել է բրիտանական Northumbria համալսարանի տիեզերական իրավունքի և քաղաքականության պրոֆեսոր Քրիստոֆեր Նյումանը։
Հրատարակության համաձայն, Չինաստանը և ԱՄՆ-ը հայտնաբերել են Լուսնի հարավային բևեռում վայրէջքի հնարավոր վայրեր, մինչդեռ նրանց ծրագրերը մասամբ համընկնում են:
Ըստ պրոֆեսորի, դժվար չէ հասկանալ, թե ինչու են նրանք երկուսն էլ ցանկանում նույն վայրերը, քանի որ այդ վայրերը «լուսնային լավագույն անշարժ գույքն են տեղում ռեսուրսները օգտագործելու համար»։
«Սա կարող է լինել Երկրից դուրս գտնվող ռեսուրսների շուրջ կոնֆլիկտի առաջին հավանական կետը», - ասել է նա:
Պրոֆեսորը նշել է, որ երկու կողմերն էլ ստորագրել են Տիեզերքի մասին պայմանագիրը, ուստի ընդունում են երկնային մարմինները խաղաղ նպատակներով օգտագործելու կանոնը. «Հետաքրքիր կլինի տեսնել, թե վերջում ինչ կլինի»։
Նյումենն ընդգծել է, որ շատ բան կախված կլինի նրանից, թե ով առաջինը կհասնի այդ կետերին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան