Եթովպիան պատրաստ է ավելացնել սուրճի արտահանումը Ռուսաստան
Եթովպիան պատրաստ է մեծացնել սուրճի արտահանումը Ռուսաստան, եթե նման հայտ լինի՝ Ասիայում և Լատինական Ամերիկայում բերքի ձախողման պատճառով գների աճի սպասումների ֆոնին։։ Այս մասին ասել է ՌԴում արևելաաֆրիկյան երկրի դեսպան Ալեմայեհու Թեգենուն «Ռիա Նովոստի» գործակալությանը։
Ավելի վաղ Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության (NTI) FoodNet աշխատանքային խմբի փորձագետները «Ռիա Նովոստի»-ին հայտնել էին, որ սուրճի բերքի հետ կապված խնդիրները Լատինական Ամերիկայում և Ասիայում արդեն ազդել են դրա արժեքի վրա համաշխարհային շուկաներում։ Նշվել էր, որ շուտով գները կաճեն նաև Ռուսաստանում. աճը կարող է լինել մոտ 30%:
«Եթե Ռուսաստանից խնդրանք լինի, մենք կկարողանանք մեծացնել ծավալները, խնդիր չկա»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ նման խնդիր եղել է նաև նախկինում, երբ ինչ-որ տեղ սուրճի բերքը սպասվածից քիչ էր, գները բարձրանում էին: «Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, սուրճի արտադրությունը շարունակվում է: Եթովպացի արտադրողները պատրաստ են սուրճ մատակարարել ցանկացած երկրի»,- հավելել է դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան