«Հրապարակ». Ընդդիմությունը կարծում է, որ պայքարից հիասթափվելու իրավունք չունեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ միանգամից երկու հանրահավաք էր ընթանում, մեկը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ Երևանում։ Ճիշտ է՝ մարդկանց բազմությունը մեծ չէր, մանավանդ՝ Երևանում։ Բայց դա միանգամայն հասկանալի է․ մարդիկ հոգնել են, հույս չունեն, որ այս պայքարն արդյունք կտա։ Թեև անգամ անզեն աչքով նկատելի է, որ գործող իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։
Ընդդիմությունը կարծում է, որ պայքարից հիասթափվելու իրավունք չունեն։ Ինչպես ձևակերպեց Հայկ Մամիջանյանը՝ «հիասթափությունը Նիկոլ Փաշինյանից մեծ վտանգ է»։ Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց․ «Մենք իրավունք չունենք Արցախի ժողովրդին, Արցախը միայնակ թողնելու, պարտավոր ենք մեր պայքարի հաղթական ոգով Արցախի ժողովրդի կողքին կանգնել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին