«Հրապարակ». NDI կազմակերպության փորձագետները թրեյնինգներ են անցկացնում իշխանական պատգամավորների հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավորները երեկվանից Դիլիջանում են: Պատգամավորներին հատուկ զգուշացրել են, որ յուրաքանչյուրի ներկայությունը պարտադիր է, ովքեր երեկ չեն մեկնել, այսօր առավոտյան պետք է լինեն Դիլիջանում։ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Դիլիջանում կուսակցական հավաք է ընթանում։ Իրականում, ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության փորձագետները թրեյնինգներ են անցկացնում իշխանական պատգամավորների հետ:
Եթե սա պառլամենտարիզմի սկզբունքներին առնչվող սեմինարների շարք է, ապա ենթադրվում է, որ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին պետք է հրավիրեին։ Եթե չեն հրավիրել, կնշանակի՝ որոշել են իշխանական թիմին սովորեցնել, թե ինչպես պայքարեն ընդդիմության դեմ, ինչպես պահեն իշխանությունը և պայքարեն ռուսների դեմ։
Նախկինում նման՝ անթաքույց քաղաքական և մեր ներքին գործերին միջամտելու փորձեր չէին արվում, հիմա անում են։ Իսկ եթե սա դիտարկենք այն տեսանկյունից, որ Հայաստանում արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, և ՀՀ իշխանությունները ՌԴ-ից կտրուկ անցում են կատարում ոչ թե դեպի եվրոպական, այլ հենց ԱՄՆ ուղղություն, այս սեմինարը միանգամայն հասկանալի է դառնում։
Թրեյնինգների վերջին օրը՝ կիրակի, Դիլիջան է մեկնելու նաև Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, վերջերս ԱՄՆ դեսպան Լիլիթ Մակունցը ևս ինչ-որ ուղերձ էր բերել ԱՄՆ իշխանություններից, իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն իր մոտ էր հրավիրել իշխանամետ փորձագետներին և հորդորել, որ տարածաշրջանում որպես փրկություն՝ ԱՄՆ-ի ներկայությունը քարոզեն ու նախապատրաստեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա