Քաթարը թույլ կտա աշխարհի առաջնության ընթացքում գարեջրի վաճառքը
Քաթարի իշխանությունները 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին թույլ կտան գարեջուր վաճառել մեկնարկից երեք ժամ առաջ և եզրափակիչ սուլիչից մեկ ժամ հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մրցաշարի կազմակերպիչների պլաններին ծանոթ աղբյուրին։
Ըստ գործակալության աղբյուրի, Budweiser-ը, որը առաջնության գլխավոր հովանավորն է, ունի մրցաշարում գարեջուր վաճառելու բացառիկ իրավունքներ, խմիչքներ կմատուցի մարզադաշտի շրջակայքում, բայց ոչ տրիբունաներում կամ նախասրահում:
«Գարեջուրը հասանելի կլինի, երբ դարպասները բացվեն, այսինքն՝ խաղի մեկնարկից երեք ժամ առաջ։ Ով ցանկանում է, կարող է գարեջուր խմել, նաև հետ, երբ նրանք լքում են մարզադաշտը, եզրափակիչ սուլիչից հետո մեկ ժամվա ընթացքում»,- Reuters-ին ասել է աղբյուրը:
kommersant.ru-ի հաղորդմամբ, բացի այդ, Budweiser-ին կթույլատրվի գարեջուր մատուցել երկրպագուների գոտում՝ Դոհայի կենտրոնում, 29 օրվա ընթացքում ամեն օր ժամը 18:30-ից մինչև 1:00-ը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ին։ Այս տարի մրցաշարն առաջին անգամ է անցկացվում մահմեդական երկրում։ Աշխարհի առաջնության նախորդ հանդիպումներում ամբողջ օրը գարեջուր էր մատուցվում ֆան-գոտիներում