Մանկության տարիներին բաժանված եղբայրները միմյանց գտել են 77 տարի անց
79-ամյա Ջեֆն ու նրա եղբայրը՝ 83-ամյա Թեդ Նոբսը, կհանդիպեն 77 տարվա բաժանումից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թեդը, Բարրին և Ջոն Նոբսը մանուկ հասակում բաժանվել են իրենց կրտսեր եղբորից՝ Ջեֆից։ 1945 թվականին քաղցկեղից մահանում է նրանց մայրը, որդիները մնում են հոր մոտ։ Սակայն նա որոշում է որդեգրման հանձնել երկու տարեկան Ջեֆին, քանի որ չի կարողանում պատշաճ կերպով հոգ տանել նրա մասին։
Մի քանի տարի անց Ջեֆը խնամատար ընտանիքի հետ տեղափոխվում է Ավստրալիա, որտեղ ապրում է մինչ օրս: Եղբայրները երկար տարիներ փորձում են գտնել կրտսեր եղբորը։ Ամեն ինչ փոխվում է, երբ 2014 թվականին Ջեֆին հաջողվում է պարզել, թե որտեղ են ապրում հարազատները։ Նրանք սկսում են զանգահարել և շփվել իրար հետ։ «Երբ Ջեֆն առաջին անգամ կապ հաստատեց մեզ հետ, դա, անշուշտ, շատ հուզիչ էր այսքան տարիների բաժանումից հետո»,- ասել է Թեդը:
Կորցրած տարիները լրացնելու համար եղբայրները միասին ճանապարհորդություն էին ծրագրել, սակայն Թեդը մենակ կայցելի Ջեֆին Ավստրալիայում, քանի որ Բարրին չի կարողանում ճանապարհորդել տարիքի պատճառով։ Նրանց մյուս եղբայրը՝ Ջոնը, մահացել է 2010թ-ին։
Եղբայրները նախատեսում են մասնակցել նաև Ջեֆի թոռնուհու հարսանիքին։ «Հուսով եմ, որ ես կհասնեմ Ավստրալիա, կհանդիպեմ Ջեֆին և կգրկեմ նրան, քանի որ նախկինում երբեք այդպիսի հնարավորություն չեմ ունեցել», - ասել է Թեդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա