Հայկական ֆիլմերի հաղթանակներն ու առաջիկա փառատոները
Հայ կինոգործիչների ֆիլմերը միջազգային հարթակներում հաջողություններ են գրացում՝ տարբեր փառատոներում արժանանալով մրցանակների ու առաջիկայում էլ սպասելով նոր հաղթանակների։
Հայաստանի Կինոգործիչների միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը Հունաստանի Beyond Borders կինոփառատոնում արժանացել է FIPRESCI մրցանակի:
Ռեժիսորներ Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 երազողները և ձին» խաղարկային ֆիլմը մասնակցելու է ամերիկյան Camden International Film Festival կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին։
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային ֆիլմը ցուցադրվելու է Տաշքենդի միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։
Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» (Docs Without Borders International Film Festival) միջազգային կինոփառատոնում և արժանացել է «Բացառիկ արժանիքների համար» (EXCELLENCE) մրցանակի, ինչպես նաև «Accolade Global Film Competition» մրցույթում և արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրվող մրցանակին:
Ռեժիսոր Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» ֆիլմը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին՝ միջազգային մրցութային բաժնում։
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը մրցելու է Be Epic London International Film Festival-ի «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում:
Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն ընտրվել է ցուցադրվելու Ֆրանսիայում տեղի ունեցող հեղինակավոր Les Etats généraux du film documentaire de Lussas փառատոնին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան