ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել ՌԴ պատվիրակությանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար ռուսական պատվիրակության 56 անդամներից ոչ ոք չի ստացել ԱՄՆ վիզա, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 20-ից 26-ը և ներառում է բոլոր պատվիրակությունների լիաժամկետ մասնակցությունը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Սեպտեմբերի 1-ի դրությամբ հիմնական թիմի և նախնական թիմի 56 անդամներից և ոչ մեկը մուտքի վիզա չէր ստացել Միացյալ Նահանգներ: Նման իրավիճակ է մեր նախարարի թռիչքն ուղեկցող լրագրողների և անձնակազմի անդամների հետ»,- նշված է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի նամակում։
Նա խնդրել է, որ ԱՄՆ իշխանություններին կոչ անեն, որ վիզաներ տրամադրեն ռուս պատվիրակներին և ուղեկցող անձանց, այդ թվում՝ ռուս լրագրողներին, որոնք պետք է Նյու Յորքում լուսաբանեն ՌԴ արտգործնախարարի այցը։