«Մեր հիմնական խնդիրները ներսում են՝ գաղափարական սնանկությունից մինչև հայկական շահը չսպասարկող իշխանության գոյություն»
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի՝ հետպատերազմյան ժամանակահատվածի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ստեղծված ծանր իրադրության պայմաններում, պետական ինստիտուտները որևէ հաշվարկ չունեն, թե սցենարային այս կամ այն զարգացման դեպքում ինչպես են գործելու։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ պետական կառավարման համակարգի առանցքային պաշտոններում ճգնաժամային պայմաններում գործելու անկարողունակ դեմքերի պակաս չկա։
Ադրբեջանի վարած վտանգավոր քաղաքականության պայմաններում համակարգային խնդիրներն ու կենսունակության ճգնաժամն առավել խորացնում են առանց այդ էլ առկա բարդ իրավիճակը։
Հսկայական բան կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի հասնել ՀՀ իշխանությունների հեռացմանը, քանի որ առանց դրա ահնար է կանխել Արցախի և Հայաստանի անկումը։
Մեր հիմնական խնդիրները ներսում են՝ գաղափարական սնանկությունից մինչև հայկական շահը չսպասարկող իշխանության գոյություն։
Մյուս հարցերը՝ նույնիսկ ադրբեջանական սպառնալիքները՝ վտանգավորության այնպիսի աստիճան չունեն, որքան հայկական իրականության մեջ ստեղծված քաղաքական դասավորությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Իսկ այսօր քննարկում են՝ ՀՀ-ն Արցախին կապող նոր երթուղին ադրբեջանցիները լա՞վ են սարքել, թե՞ ոչ
- Մարդկային կորուստների ծավալն այդքան մասշտաբային չէր լինի, եթե․․․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Սա ո՛չ արտագաղթ է կանխելու, ո՛չ էլ այլ երկրի քաղաքացիություն ստանալն է կանխելու
- Տիգրան Աբրահամյան. ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ
- Տիգրան Աբրահամյան. Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու Արցախի գլխին կախված ռիսկերը