Կամչատկայում հրաբխի պատճառով հինգ զբոսաշրջիկ է մահացել
Կամչատկայում Կլյուչևսկոյ հրաբխի հետևանքով հինգ զբոսաշրջիկ է մահացել, կան նաև տուժածներ. Այս մասին շաբաթ օրը հաղորդվել է Կամչատկայի երկրամասի դատախազության Telegram ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախնական տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի տարբեր շրջաններից (Ալթայի, Պրիմորսկի, Կամչատկայի երկրամասեր, Մոսկվա, Նովոսիբիրսկի և Վլադիմիրի մարզեր) ժամանած 5 զբոսաշրջիկ վերելքի ժամանակ ընկել են, կան զոհեր և վիրավորներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ պարզաբանել են, որ վերելքի ժամանակ տուժել է նաև մեկ զբոսաշրջիկ և զբոսավարը։
«Զբոսավարից ստացված նախնական տվյալներով՝ զոհվել է հինգ զբոսաշրջիկ, ևս մեկ ճանապարհորդ անգիտակից վիճակում է, բացի այդ տուժել է մեկ գիդ. Նրա ոտքը կոտրվել է», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երեքշաբթի օրը մի խումբ զբոսաշրջիկներ առաջացել են դեպի հրաբուխը: Ուղևորությունը, ըստ շրջանային կառավարության, կազմակերպել է Նովոսիբիրսկից զբոսաշրջային մի ընկերություն։ Ողբերգության մասին հայտնի է դարձել, երբ շաբաթ օրը զբոսաշրջային խմբի ուղեկցորդներից մեկը կապ է հաստատել փրկարարների հետ։ Միջադեպը տեղի է ունեցել մոտ 4200 մ բարձրության վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան