ՀՀ պաշտոնյաները չեն գալիս Արցախ, քանի որ վախենում են արցախցիների ցասումից. Արմեն Պետրոսյան
Այս օրերին մեր կողքին են ԱԺ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները, մինչդեռ ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաններն իրենց համար օտարել են Արցախը, կամ վախենում, կամ էլ չեն ուզում այցելել Արցախ։ Այս մասին Արցախում ընթացող «Լայն համախմբում Արցախի շուրջ» պանելային քննարկմա ժամանակ ասաց ԱՀ «Արդարություն« կուսակցության գործադիր մարմնի անդամ Արմեն Պետրոսյանը։
«Իմ խորին համոզմամբ, ոչ թե վախենում են ադրբեջանցիներից, այլ հենց արցախցիների ցասումից, իսկ մենք գիտենք, որ ադրբեջանցիների հետ իրենք մտերիմ հարաբերությունների մեջ են»,-հավելեց նա։
Արմեն Պետրոսյանը հայտնեց, որ սկսվում է նոր շարժում՝ «Հանուն Արցախի պաշտպանության»։ Այն, ըստ նրա, ապակուսակցական է։ «Կան շատ հարցրեր, որոնք բոլորիս միավորում է՝ անկախ քաղաքական, կուսակցական հայացքներից: Հիմա մենք գտնվում ենք նոկդաունի մեջ, դրանից դուրս գալու համար ունենք երկու ճանապարհ՝ կամ պայքարել, կամ էլ նոքդաունը հասցնել նոկաուտի»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ որևէ արցախցի չի ուզում վերջնականորեն դադարեցնի պայքարը և համակերպվի այսօրվա իրականության հետ, ուստի հույս ունի, որ իրենց շարժմանը կմիանան հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։