Մոսկվայում ընթանում է Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությունը
Մոսկվայի Արհմիությունների տանն այսօր ընթանում է Խորհրդային Միության առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությունը։ Նա մահացել է 91 տարեկանում։
Հիշեցնենք, որ նա մահացել է օգոստոսի 30-ին՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։ Գորբաչովը վերջին շրջանում հիմնականում գտնվում էր բուժհաստատությունում, ստանում էր պալիատիվ օգնություն։
Նա կհուղարկավորվի Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը, կնոջ կողքին։
Միխայիլ Գորբաչովը 1971-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1980-1991 թթ.-ին՝ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ։ 1985 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի արտահերթ պլենումում ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, իսկ 1988 թվականի հոկտեմբերի 1-ից զբաղեցրել է նաև Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնը։
1990 թվականին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ երրորդ համագումարում Գորբաչովն ընտրվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ։ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին նա հրաժարական տվեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնից, իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը, որում դեռ պահպանվել էր որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քվորում, ընդունեց թիվ 142-H բանաձևը` ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա