Պուտինն ու Էրդողանը քննարկել են բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Օգոստոսի 5-ին Սոչիում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Հաստատվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի խթանման մտադրությունը։
Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության կազմակերպման գործում։
Հեռախոսազրույցի ընթացքում դիտարկվել է հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահի միջնորդությամբ կնքված «հացահատիկի գործարքի» իրականացման ընթացքը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը ամենաանհրաժեշտ պահին փրկեց Էրդողանին.Bloomberg
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում
- Էրդողանը դատապարտել է Պուտինի նկատմամբ արևմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան