«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը 44-օրյա պատերազմի գործողությունների մասով հարուցված քրգործերով կանգնել է մի խնդրի առաջ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը 44-օրյա պատերազմի գործողությունների մասով հարուցված քրեական գործերով կանգնել է մի խնդրի առաջ: Բանն այն է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի գործերը քննող նախաքննական մարմիններին պատերազմի ոչ բոլոր նյութերն են հասու, քանի որ դրանք համարվում են պետական, ռազմական գաղտնիք:
Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմիններից մեկը դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել պատերազմի մասով որոշ նյութեր, իսկ թե ինչ են պատասխանել դիմումին, մեզ առայժմ մանրամասներ պարզել չհաջողվեց, միայն գիտենք, որ այնքան էլ գոհացուցիչ չի եղել պատասխանը:
Նկատենք, որ, այս իրավիճակին զուգահեռ, Քննչական կոմիտեն բավականին ակտիվ կերպով մեկը մյուսի հետևից մեղադրանք է առաջադրում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին Շուշիի ինքնապաշտպանությունը ճիշտ չկազմակերպելու համար և, դատարանի որոշմամբ, կալանքի է տանում:
Իսկ, ահա, երեկ մեղադրանք առաջադրվեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Թե ինչն է ակտիվության պատճառը, դեռ անհասկանալի է. երկու տարի անց հիշել են պատերազմի մեղավորներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա