«Հրապարակ». Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գործարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հայտարարեց, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Նաև կոչ արեց հայերին՝ տեղափոխվել և շենացնել Արցախը։ Արցախյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Վարդանյանն Արցախում շարքային քաղաքացու կարգավիճակում չի լինելու, նրա ներուժը փորձելու են օգտագործել կառավարման համակարգում։
Մեր տեղեկություններով, նա առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար։ Սա Արցախի վարչապետի պաշտոնն է, որն այժմ զբաղեցնում է Արտակ Բեգլարյանը:
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով: Նա ներդրումներ է անում Արցախում և մտերիմ հարաբերություններ ունի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին