ՄԱԿ-ն ակտիվ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Լավրովի պատվիրակության համար վիզաների հարցում
ՄԱԿ-ն ակտիվորեն կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության համար մուտքի արտոնագրերի հարցով։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել են համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունից։
Խոսքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նստաշրջանին արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մասնակցության մասին է։
«ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայանալիք միջոցառումների պատվիրակությունների համար վիզաների հարցերով մենք ակտիվորեն համագործակցում ենք ԱՄՆ առաքելության հետ և կապի մեջ ենք ԱՄՆ առաքելության հետ կոնկրետ դեպքերով», - ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը նամակ էր հղել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Դրանում ասվում է, որ Լավրովի պատվիրակության մուտքի փաստաթղթերի հետ կապված բարդ իրավիճակը նկատվում է արդեն մի քանի ամիս։ Նա խնդրել է՝ փոխանցել ԱՄՆ իշխանություններին, որ նրանք պետք է հնարավորինս արագ տրամադրեն հայցվող վիզաները։
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը։ Դրան ավանդաբար մասնակցում են պետությունների ղեկավարներ ու նախարարներ։ Լավրովի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա