Ջրհեղեղներ. կլիմայի փոփոխությունը հարվածում է Պակիստանին
Պակիստանում աղետալի ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը գերազանցել է 1260-ը: Եվրանյուզը գրում է, որ աղետից տուժել է ավելի քան 33 միլիոն մարդ, որը կազմում է երկրի բնակչության 15 տոկոսը, ավելի քան 6 միլիոն պակիստանցի շտապ հումանիտար օգնության կարիք ունի։
Ամառվա սկզբից շարունակվող մուսոնային անձրևների պատճառով ողջ հանրապետությունում ավերվել են տներ, դպրոցներ, բուժհաստատություններ, ճանապարհներ ու կամուրջներ, ջրի տակ են հայտնվել ցանքատարածություններ։ Բամբակի արդյունաբերությանը սպառնում է բերքի կեսի կորուստը, ինչն արդեն իսկ շուկաներում գների բարձրացման պատճառ է դարձել։
Իշխանությունների գնահատմամբ, երկիրը վերակառուցելու համար կարող է պահանջվել առնվազն 10 միլիարդ դոլար:
Իրավիճակը Պակիստանում, որտեղ ոչնչացվել են հացահատիկի պաշարների մի մասը, ավերվել են տրանսպորտային ենթակառուցվածքները, պարենային խնդիրներ կարող է առաջացնել Աֆղանստանում, որը հումանիտար ճգնաժամ է ապրում։
Հենց Պակիստանի Կարաչի նավահանգստով է բերվում միջազգային օգնությունը, այնուհետև այն ավտոմոբիլային ճանապարհով տարվում է հարևան երկիր։
Հարակից հրապարակումներ`
- Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1208-ի
- Հումանիտար աղետ Պակիստանում. ջրհեղեղների հետևանքով զոհվել է մոտ 1000 մարդ, ավերվել է կես միլիոն տուն
- Պակիստանում սեզոնային ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 700 մարդ
- Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 330 մարդ