Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Մանրամասն քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համակարգված ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։
Իլհամ Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։
Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի որոշ գործնական հարցեր, այդ թվում՝ առևտրա- տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»,- նշված է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը. Արարատ Միրզոյան
- Նիկոլը կատարում է Ալիևի հերթական պահանջը. Թևանյան
- Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույցում անդրադարձել են ԼՂ հակամարտությանը
- Այս պահին այլ մանրամասներ հաղորդելու անհրաժեշտություն չկա. Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին
- Մարիա Զախարովա. Հարավային Կովկասում ԵՄ ակտիվությունը նման է միջնորդության դափնիների յուրացման անշնորհք փորձի
- Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա