«Երևանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի Սերգեյ Խաչատրյանի համերգով
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին ժամը 19:30-ին կայանալիք համերգով: Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին:
Համերգի մենակատարն է անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հետ։
Ծրագրում կհնչի՝ Ստեփան Ռոստոմյան՝ Սիմֆոնիա թիվ 1, Յան Սիբելիուս՝ Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 47, Արամ Խաչատրյան՝ Երեք հատված «Սպարտակ» բալետից։