Համաշխարհային թենիսի աստղ Սերենա Ուիլյամսն ավարտել է կարիերան
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ավարտել է կարիերան։ Աստղի համար վերջինը US Open-ի երրորդ շրջանի հանդիպումն էր, որում նա պարտվել է ավստրալացի Այլա Տոմլյանովիչին։ Այս մասին գրում է 360tv.ru կայքը։
40-ամյա Ուիլյամսի կարիերան տևել է 27 տարի։ «Մեծ սաղավարտի» 39 մրցաշարերում նա հաղթող է ճանաչվել, արժանացել է չորս օլիմպիական ոսկե մեդալի։
Ուիլյամսը կորտում վաստակել է 95 միլիոն դոլար, հովանավորչական պայմանագրերը նրան բերել են ավելի քան 115 միլիոն դոլար: Այսպիսով, նա դարձել է պատմության ամենահարուստ կին մարզուհին։
Time ամսագրի սեպտեմբերի համարի շապիկին հենց Սերենա Ուիլյամի նկարն է։
Հարակից հրապարակումներ`
- Սերենա Ուիլյամսը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում
- Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Սերենա Ուիլյամսին
- Սերենա Ուիլյամսի թիմում մտահոգ են Մեգան Մարքլի՝ US Open եզրափակիչ գալուց