Հակառավարական ցույց՝ Պրահայի կենտրոնում
Պրահայի կենտրոնում գտնվող Վացլավյան հրապարակում տեղի է ունենում հակակառավարական ցույց, որը կազմակերպել են մի քանի քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։
«Ռիա Նովոստի»-ի թղթակիցը հայտնում է, որ ակցիային մասնակցում է մոտ 20 հազար մարդ։
Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ վարչապետ Պետր Ֆիալայի աջ-լիբերալ կոալիցիոն կառավարությունը ուշացած և անբավարար միջոցներ է ձեռնարկում էներգառեսուրսների գնի կտրուկ աճի և դրա հետ կապված ապրանքների, ծառայությունների գների ընդհանուր աճի դեմ պայքարելու համար, ինչը հիմնականում ազդում է թոշակառուների և հանրապետության աղքատ քաղաքացիների վրա։
Բացի այդ, ըստ նրանց, շատ ձեռնարկություններ և ֆիրմաներ ստիպված են աշխատանքից ազատել իրենց աշխատողներին։
Նշվում է նաև, որ հանրահավաքի ժամանակ կարգուկանոնին հետևում են մի քանի տասնյակ ոստիկաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա