Հ. 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ
Երևանում հ. 62 միկրոավտոբուսային երթուղին (Քանաքեռ- Երևանի քաղաքապետարան) սեպտեմբերի 5-ից կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ուղեգիծը՝ Քանաքեռի 14 փ. (ս.կ.) – Զ.Քանաքեռցու – Ֆանարջյան – Կ.Ուլնեցու – Ներսիսյան փ․-ներ – Ազատության պ. – Բաբայան – Դավթյան – Արաբկիրի 17-րդ - Ռիգայի փ․-ներ - Սարալանջի նոր խճ. – Սարալանջի – Տերյան փ․-ներ – Աբովյան պուր. – Աբովյան - Կորյունի – Չարենցի փ․-ներ – Սայաթ Նովայի - Մաշտոցի պ․-ներ – Թումանյան – Սարյան – Խորենացու - Բեյրութի – Սրբ. Գր.Լուսավորչի փ․-ներ – Երևանի քաղաքապետարան (վ/կ):
Հետադարձը` Սրբ. Գր.Լուսավորչի փ.– Մաշտոցի պ. - Սարյան – Մոսկովյան փ․-ներ – Մարշալ Բաղրամյան – Սայաթ Նովայի պ․-ներ – Չարենցի – Հերացու փ․-ներ – Սարալանջի նոր խճ. – Ռիգայի - Արաբկիրի 17-րդ - Դավթյան – Բաբայան փ․-ներ – Ազատության պող. – շարունակությունը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը ՝ 7 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի