«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։
Փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին։ Ծրագրում կհնչեն Ջոզեֆ Վելլայի “Rebbieha” սիմֆոնիկ պոեմը, Անատոլի Լյադովի Ութ ռուսական ժողովրդական երգեր նվագախմբի համար և Նիկոլո Պագանինի Ջութակի թիվ 1 կոնցերտը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։
Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը
- Ֆրանսահայ Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը կցուցադրվի եվրոպական մի շարք երկրներում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին