Սևանցի Գևորգ Փիլոսյանը թիավարության աշխարհի պատանեկան առաջնությունում գրավել 10-րդ տեղը
Հունգարիայի Ցեգետ քաղաքում անցկացվել է թիավարության բայդարկա և կանոէ մրցաձևերի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Հայաստանը մրցավայր էր գործուղել երեք մարզիկ: Առավել հաջող հանդես եկավ սևանցի Գևորգ Փիլոսյանը:18-ամյա մեր պատվիրակը մասնակցել է կանոէավարների 5000 մետր պայքարին: 23 մրցակիցների մրցությունում նա 5կմ-ն անցել է 26 րոպե 15 վայրկյանում և գրավել 10-րդ տեղը: Դա վատ ցուցանիշ չէ, մանավանդ որ մարզիչ Ավետիք Մալխասյանի անձնական սանը առաջին անգամ էր մասնակցում նման պատասխանատու մրցման:
Մեր մյուս երկու ներկայացուցիչները իրենց հնարավորություններից ցածր են հանդես եկել»,- տեղեկացնում են կոմիտեից: