Պիկեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատրաստվում է հեռանալ ակումբից: 35-ամյա խաղացողն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը ապագայի իր ծրագրերի մասին։ «Արմսպորտ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Cadena-ն:
Կենտրոնական պաշտպանը հոգնել է իր և իր անձնական կյանքի նկատմամբ մամուլի մշտական ուշադրությունից, ուստի մտածում է երկրից հեռանալու մասին։
Պիկեն կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում՝ ընթացիկ մրցաշրջանի սկզբից նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չգալով։ Չնայած դրան, ըստ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավիի, փորձառու պաշտպանը մնում է թիմի համար կարևոր խաղացող։
Պիկեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո: