Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերություններին, անդրադառնալով այցին, գրել է.
«Այս տարվա ընթացքում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումներ շատ են լինելու: Պաշտպանության նախարարի այցը ևս պետք է դիտարկել նույն տրամաբանության մեջ: Կարծում եմ հանդիպում տեղի կունենա նաև պաշտպանության քարտուղարի հետ՝ Պենտագոնում, այցի վերջում: Հակառակ պարագայում այցն անիմաստ կլիներ»։