Ստեփան Դանիելյան. Ներկայիս Հայաստանում գոյություն չունեն քաղաքական գործընթացներ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ներկայիս Հայաստանում գոյություն չունեն քաղաքական գործընթացներ, եկեք անկեղծ լինենք, ինքներս մեզ չխաբենք ու դա ֆիքսենք, առաջ գնալու համար:
Ինչ է նշանակում «քաղաքական գործընթաց»: «Քաղաքական գործընթացը» հասարակական կազմակերեպված խմբերի մրցակցությունն է, ինչի համար պետք է լինեն.
1. ապագայի նախագծեր,
2. կազմակերպման վստահելի ֆորմատներ:
Հիմա այդ երկուսն էլ չկա, սակայն կա մրցակցություն, որն արտահայտվում է միմյանց դեմ սև PR իրականացնելով: Դա պատկերացնենք գազոնի տեսքով, երբ որևէ բույս գլուխը բարձրացնում է, մյուսները փորձում են այն կտրել, բերելով ընդհանուր հավասարության, հավասարություն առանց բովանդակության:
Պետություններն ու ազգերը քաղաքական նախագծեր են, և այդ նախագծերի կազմման գործընթացը հենց կոչվում է «քաղաքական գործընթաց», իսկ փախվստահություն ապահովող մեխանիզմների ու կանոնների վրա հիմնված կազմակերպություններն այն գործիքներն են, որոնք միջոցով այդ «քաղաքական գործընթացը» սկսում է նյութականանալ կոնկրետ գործերում:
Եզրակացությունը պետք է պարզ լինի, մեզ պետք են հանրությանն ապագայի նախագծեր առաջարկող, հանրային վստահություն վայելելու համար կոնկրետ մեխանիզմների հիման վրա գործող քաղաքական սուբյեկտներ, որոնք հանրության համար բաց են ու թափանցիկ, ունեն որոշումների ընդունման հստակ կանոններ»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Ինչու է նյարդայնանում Ալիևը Մինսկի խմբից և գոհ է Բրյուսելի միջնորդությունից
- Ստեփան Դանիելյան. Սա համարենք նոր պրոցեսի սկիզբ
- Ստեփան Դանիելյան. Այս կառավարությունը մեր երեք հանրապետություններում եղած ամենա ոչ կոմպետենտն է
- Ստեփան Դանիելյան. Երբ այդ ամենը սկսեցինք հասկանալ, պարզվեց, որ արդեն չունենք բանակ, արժանապատվություն
- Ստեփան Դանիելյան. Հայաստանի թիվ մեկ խնդիրը Մահաբերի հեռանալը չի
- Ստեփան Դանիելյան. Քրիստոնեությունը, որպես քաղաքակրթությունն, Արևմուտքում այլևս պարտված է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում