Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, 7 մարդ մահացել է
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը, կատարվել է ընդհանուր 6736 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2329 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 2043 հիվանդ, մահվան 7 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 436 727 դեպք, որոնցից 423 359 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3016 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8662 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 346 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 191 200 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Վերջին չորս շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 35 տոկոսով
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, 6 մարդ մահացել է
- Օգոստոսի 1-7. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք, 2 մարդ մահացել է
- Հուլիսի 25-31. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք, 2 մարդ մահացել է
- Հուլիսի 18-24-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, 7 մարդ մահացել է
- Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք՝ նախորդ 7 օրվա համեմատ աճելով 107%-ով
- Հայաստանում նախանշվում է կորոնավիրուսի տարածման տեմպի որոշակի արագացում. Ռոմելլա Աբովյան
- Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան