Կոնկրետ ժամկետներ չկան. Վահրամ Դումանյանը՝ բուհերը Աշտարակ տեղափոխելու մասին
«Ձեր ակնկարկը, թե հնարավո՞ր է Աշտարակում որակյալ կրթություն ապահովել, այո, հնարավոր է, նպատակը հենց որակյալ կրթություն ստանալն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով Աշտարակում Ակադեմիական քաղաք կատուցելու գաղափարին։
Հարցին՝ երբ են նախատեսում բուհերը տեղափոխել Աշտարակ, նախարարը նշեց, որ կոնկրետ ժամկետներ չկան, քանի որ դեռ ոչինչ հաստատված չէ։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ գործադիր իշխանությունը կողնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։ Նրա խոսքով` մտադիր են բուհերի խոշորացման գնալ, ինչի արդյունքում 8 պետական բուհ կլինի։