Բորել. Եվրոպական վիզա ունենալու փաստը չի երաշխավորում ռուսների մուտքը ԵՄ
Այն, որ ռուս զբոսաշրջիկը շենգենյան վիզա ունի, նախապայման է ԵՄ մուտք գործելու համար, բայց ոչ երաշխիք, որ նա կկարողանա մուտք գործել համապատասխան երկիր։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` երկուշաբթի օրը տեսաֆորմատով ելույթ ունենալով Պրահայում ԵՄ միջխորհրդարանական համաժողովում։ ԵՄ պաշտոնյայի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի 30-31-ը Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ ԵՄ երկրները պետք է ապահովեն իրենց սահմանների և բոլոր մուտք գործողների վերահսկողությունը։ Այսինքն՝ վիզա ունենալը երաշխիք չէ, որ ռուս զբոսաշրջիկը կմտնի այս կամ այն երկիր, սա նախապայման է, բայց նա պետք է անցնի սահմանային հսկողությունը, ինչի արդյունքում նրան կարող են թույլ չտալ մուտք գործել երկիր»,-ասել է Բորելը։
Որպես այդ մոտեցման օրինակ՝ նա բերել է ԱՄՆ-ը, որտեղ «վիզաների առկայությունը մուտքի երաշխիք չէ»։
Միաժամանակ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր չէ ամբողջությամբ արգելել ռուսներին վիզաների տրամադրումը, քանի որ այն կարծիքին է, որ «այն չպետք է Եվրոպան պատնեշի քաղաքացիական հասարակությունից»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ն ակտիվ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Լավրովի պատվիրակության համար վիզաների հարցում
- ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել ՌԴ պատվիրակությանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար
- Կրեմլում խոստացել են պատասխանել, եթե Եվրոպան ռուսաստանցիներին շենգենյան վիզա չտրամադրի
- Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի առաջարկին
- Բորելը բացասաբար է արձագանքել ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի գաղափարին
- Ֆինլանդիան կնվազեցնի ռուսաստանցիներին տրվող զբոսաշրջային վիզաների քանակը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա