Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը ներողություն է խնդրել ռուսների մասին կոշտմեկնաբանությունների համար
Նուր-Սուլթանում Ուկրաինայի դեսպան Պետր Վրուբլևսկին ներողություն է խնդրել ռուսների մասին իր մեկնաբանությունների համար, նա այս պահին արձակուրդում է: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ խոսնակ Այբեկ Սմադիարովը։
«Ինչպես գիտեք, մենք հրավիրել ենք Ուկրաինայի դեսպանին, նա ներողություն խնդրեց և ասաց, որ արտահայտվել է սրված հուզական վիճակում»,-ճեպազրույցում ասել է ղազախ դիվանագետը։
Մինչ այդ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում Վրուբելևսկին ասում էր, որ Ուկրաինայի իշխանությունները փորձում են հնարավորինս շատ ռուսների սպանել։ Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դեսպանին կանչել է գերատեսչություն և իր բողոքն հայտնել։
Ղազախստանի ռուսական, սլավոնական և կազակական կազմակերպությունների ասոցիացիան նախարարությանը կոչ է արել դեսպանին պերսոնա նոն գրատա հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի զինված ուժերն այս պահին շարունակում են առաջխաղացումը, սակայն զգալի կորուստներ են կրում. Շոյգու
- Տոկաևը հայտարարել է 2022 թ. աշնանը Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին
- Ուկրաինայի գրողների միությունը պահանջել է փակել Կիևում գտնվող Բուլգակովի թանգարանը
- Նորվեգիան Ուկրաինային 205 մլն եվրո կհատկացնի գազի գնման համար
- Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 379 երեխա
- Շոլցը հրաժարվել Է Ուկրաինային զենք մատակարարել Ռուսաստանին հարվածելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա