Մշտական ցուցադրության վերաբացում՝ Հայաստանի պատմության թանգարանում
Երկարատև դադարից հետո սեպտեմբերի 9-ին Հայաստանի պատմության թանգարանում կտրվի մշտական ցուցադրության վերաբացման մեկնարկը՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահի բացմամբ։
Պատմության թանգարանից հայտնում են, որ ցուցադրության մեջ տեղ են գտել քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, այդ թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի հատիչ, Ք.ա․ 6-րդ հազ. թվագրվող քարե կացին, Ք.ա․ 5-րդ հազ. փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի և կիրառվել է նախնադարյան մարդու կողմից՝ հատկապես թաղման ծեսում։
Ներկայացված է լինելու 2008 թ. Արենի-1 քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա․ 3600-3500 թթ․։ Այն կցուցադրվի ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան