Վլադիմիր Սոլովյովի մասին կատակի դրվագը կտրվել է «КВН-ի շրջանավարտների հանդիպման» եթերից
Հուլիսի 15-ին Եկատերինբուրգում տեղի է ունեցել «КВН-ի շրջանավարտների հանդիպումը», սակայն հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի մասին կատակի դրվագը մոնտաժի միջոցով կտրվել էր Առաջին ալիքի եթերից: Լուրը հայտնում է URA.ru-ն։
«Իմպրովիզացիա» մրցույթի ժամանակ բեմ բարձրացավ «Ուրալսկիե պիլմենի» թիմի անդամ Անդրեյ Ռոժկովը։
Հումորիստը տատիկի դերում նստել է նստարանին և ասել. «Քայլում են ու քայլում, մարմնավաճառներ, թմրամոլներ։ Իսկ ո՞ւր ես դու գնում»:
Այս հարցին միջնամատի կոստյումով պատասխանել է «Սնեժնոգորսկու թիմի» անդամը՝ ասելով. «Մենք ցանկանում էինք Սոլովյովին փոխանցել Եկատերինբուրգի բոլոր բնակիչների ողջույնները»:
Դահլիճը կատակին արձագանքել է բուռն ծափահարություններով, իսկ հաղորդավար Վալդիս Պելշն ասել է՝ նման հաջողությունից հետո ոչ ոք այլեւս չի փորձի պատասխանել այդ հարցին։
Սակայն հաղորդման եթերային տարբերակում տեսարանը մոնտաժվել և թեղնվել էր երկու կատակ, որոնցից ոչ մեկում չի Սոլովյովին հիշատակվել։
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Սոլովյովի յութուբյան ալիքներն արգելափակվել են
- Արթուր Վանեցյանի հարցազրույցը Վլադիմիր Սոլովյովին
- Սոլովյով․ Լսեցի քաղաքացի Փաշինյանին, պարզվում է, մեր զենքը վատն է
- Վլադիմիր Սոլովյով. Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի
- Ուկրաինայում լրագրող Վլադիմիր Սոլովյովի դեմ 2 քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա