Օգտատերերն արձագանքում են Աննա Հակոբյանի գրառմանը. «Մյուս standup ներկայացման սցենարն է»
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսօր Շվեյցարիա թռնելու ճանապարհին մի գրառում է կատարել ֆեյսբուքում ու փորձել համեստ ներկայանալ։ Գրառումը մի քանի անգամ խմբագրելուց հետո այս տեսքն է ստացել.
«Չեք հավատա, բայց Վարշավայից Ժնեւ թռչող ինքնաթիռը բաց թողեցի (պատճառն այն է, որ Երեւան-Վարշավա չվերթն էր հետաձգվել) եւ անորոշ ժամանակով մնացել եմ Վարշավայի օդանավակայանում։
Համապատասխան գեյթի մոտ կանգնած տղամարդը շատ խիստ տոնով ինձ ասաց՝ Տիկի’ն, ինքնաթիռի դռները փակվել են, չեք կարող գնալ։ Դե՝ ես էլ հո կյանքս չէի պատմելու:)»։
Գրառման ներքո շատերը գովել են Աննա Հակոբյանի համեստությունը, սովորական ինքնաթիռներից օգտվելը, ոմանք էլ խոստովանել են՝ չեն հավատում, խորհուրդ են տվել նրան «թեթև տանել».
«Չես հավատա, բայց կրկին սահմանին զոհ ունենք) մի մոր սիրտ էլ կոտրվեց էն պահին, երբ անհոգ վայելքներից ես պատմում»։
«Մի անգամ տոպ տոշնի տենց դեպք իմ հետ եղավ բաց թողեցի ավտոբուսը ու մի քանի ժամ կանգառում սպասեցի»։
«Աննա ջան ինձ հետ էլա պատահել, ոչինչ թեթև տար»։
«Սաղ նախկիններն են մեղավոր.
Աստված հետ բերի մեր սուրբ վարչապետի տիկինին»։
«Բա էսքան գրածդ կյանքը պատմել չէ՞ր, կա՞ր մեկը, ում հետաքրքրեց ասածդ»։
«Ես մեր պարոն Փաշինյանին տեղյակ կպահեմ, տեսնեմ՝ էտ ում դուխնա հերիքել»։
«Ուզում եք ասեք, որ կարայիք բան ասեիք, բայց համեստ գտնվեցիք բան չասեցիք, բա էլ իմա՞ստը ստատուս գրելու։ Այսինքն ես կարայի ասեի, բայց չեմ ասել ով եմ, իբր դա կօգներ, եկել եմ ձեզ ասեմ, տեսեք ինչ համե՞ստն եմ»։
«Մյուս standup ներկայացման սցենարն է»։
Արձագանքելով գրառմանը՝ Էդգար Ղազարյանը գրում է.
«Վարշավայի օդանավակայանում թռիչքը բաց թողած և անտեր վիճակում հայտնվածի մասին տեղեկատվությունը տարածող գրեթե բոլոր լրատվամիջոցներից գոնե մեկին հետաքրքիր չի պարզել, թե նա հերթական անգամ Ժնև ինչու է գնում, ում փողերով է գնում, բանկային հաշիվները համալրելու, թե՞ հաշվից գումար հանելու կամ այլ ծրագրով է գնում։
Ի վերջո սրանք պետք է հաշիվ և հաշվետվություն տան իրենց շռայլությունների և վայելքների համար։ Երկիրը վերածել են դժոխքի, սուգ ու վիշտ են բերել հազարավոր մարդկանց ընտանիքների, իսկ իրենք ցինիկիաբար կյանք են վայելում։
Սրանց ցինզմը լավ բանի չի բերելու, իսկ պատասխանատվության առջև կանգնեցնելու մեր նախաձեռնության արդյունքն էլ շատ չի ուշանալու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան