Կիսապաշտպան Արսեն Զախարյանով հետաքրքրված են «Բարսելոնա» և «Ռեալ» ակումբները
Մադրիդի «Ռեալ» ու կատալոնական «Բարսելոնա» ակումբերը հետևում են Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան 19-ամյա Արսեն Զախարյանին։ Այս մասին գրում է Sport.es-ը։ Նշվում է, որ Զախարյանի համար պայքարում առաջատարը Լոնդոնի «Չելսին» է։
Այս տարվա օգոստոսի վերջին «Չելսին» դիմել էր «Դինամոյին» Զախարյանի տեղափոխության առաջարկով։ Կողմերը սկսել են բանակցությունները, սակայն տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմակերպել կիսապաշտպանի տրանսֆերը։ Զախարյանը խոստովանել է, որ խոսել է «Չելսիի» ներկայացուցիչների հետ և համաձայնել տրանսֆերին։
Чемпионат-ը գրում է, որ այս մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է Ռուսաստանի առաջնության յոթ հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին