Էդգար Ղազարյան. ЗИЛ-ի վարորդը սիրում է ճախրել ուղղաթիռով
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«ЗИЛ-ի վարորդը սիրում է ճախրել ուղղաթիռով
Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, պարբերաբար, մասնավոր գործերով Տավուշ է այցելում պետական ուղղաթիռով։
Վահե Ղազարյանը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած իր 2021 թվականի հայտարարագրում նշել է, որ 2021 թվականի հուլիսի 6-ին ընդամենը 500.000 դրամով ձեռք է բերել 1989 թվականի արտադրության ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենա։ Պարզվում է, որ ЗИЛ-ի վարորդ, Նիկոլի դասարանցի գեներալը, սիրում է ճախրել` հանրային միջոցներով։ Սրանց դասարանում լավ վիճակ չի տիրում, դասղեկին պետք է զգուշացնել։
Հ.Գ. Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսին 2019 թվականին ստիպված եղավ հրաժարական տալ` իրեն ամրակցված ծառայողական օդանավով մի քանի մասնավոր թռիչքների իրականացման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Դերակատարների հստակեցմանը հաշված օրեր են մնացել
- Էդգար Ղազարյան. Քիչ ժամանակ է մնացել, որ մենք արդարություն հաստատենք մեր երկրում
- Էդգար Ղազարյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի մասին. Գողությունն ու գրագողությունը 40 օր է տևում
- Բոլորի աջակցությունն անհրաժեշտ է զոհված զինծառայողների ծնողներին․ Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար
- Ահազանգ. ՀՊՏՀ ռեկտորն առանց որևէ հիմքի աշխատանքից հեռացրել է Էդգար Ղազարյանին
- Սեպտեմբերի 2-ի հանրահավաքին պետք է մասնակցի նաև նորընտիր վարչապետը․ Էդգար Ղազարյան