Իջևանի գինու գործարանի մոտ յոթ օր առաջ բռնկված հրդեհն այսօր հաջողվել է մարել
Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում օգոստոսի 31-ից բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 10։55-ին, մարվել՝ 16։13-ին։ ԱԻՆ-ից հայտնում են, որ այրվել է մոտ 13 հա անտառածածկ տարածք։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 08:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։
Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:
Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:
Հարակից հրապարակումներ`
- Իջևանի գինու գործարանի մոտ օգոստոսի 31-ից բռնկված հրդեհը չի հաջողվում մարել
- Իջևանի գինու գործարանի մոտ բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է մեկ ուղղաթիռ և 82 փրկարար
- Իջևանի գինու գործարանի մոտակայքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները. ներգրավվել են նաև ուղղաթիռ