Վրաստանի եկամուտը միջազգային զբոսաշրջությունից աճել է 130%-ով
Վրաստանի միջազգային զբոսաշրջության եկամուտը հուլիսին նախորդ տարվա համեմատ աճել է 130%-ով՝ 20%-ով գերազանցելով 2019 թ.-ի պանդեմիկ տարուց:Այս մասին գրում է Jnews-ը։
Վրաստանում զբոսաշրջության վերականգնման հարցը քննարկվել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հանդիպմանը։
Կողմերը նշել են, որ Վրաստանի զբոսաշրջության հատվածի վերականգնումը մինչհամավարակային շրջանը հաջող է ընթանում, Վրաստանում զբոսաշրջության եկամուտներն ամենաբարձրն են Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ այս տարի Վրաստանի զբոսաշրջությունից եկամուտը հասել է «ռեկորդային բարձր մակարդակի»՝ 20,4 տոկոսով ավելի, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 476,1 միլիոն դոլարի:
Քննարկելով վրացական զբոսաշրջության ոլորտում աշխատող կադրերի որակավորումը և այդ ուղղությամբ UNWTO-ի աջակցության հնարավորությունը՝ Պոլոլիկաշվիլին խոստացել է աջակցություն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և նորարարությունների ներդրման հարցում։
Վրացի դիվանագետ Զուրաբ Պոլոլիկաշվիլին UNWTO-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է 2021 թվականի դեկտեմբերին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները