Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, իսկ ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-7-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ:
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին