Լեգենդար կիթառահար Բրայան Մեյի՝ Հայաստանում լինելու երազանքը կատարվել է
«Նախկինում երբևէ չէի եղել Հայաստանում։ Ինձ համար շատ հուզիչ է: Կուզեի ավելի երկար լինել այստեղ, որ ավելի շատ բան տեսնեի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, ով Հայաստանում է STARMUS VI փառատոնի շրջանակում։
Նա նշեց, որ երկրաշարժից ի վեր շատ մտահոգ է եղել Հայաստանի հարցերով, եղել են շատ դեպքեր, որ այլ երաժիշտների հետ համագործակցությամբ ուզել է գալ Հայաստան. «Այս անգամ ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ այն իմ երազանքի իրականացումն է»:
Համագործակցությունը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ
«Ինձ համար մեծ պատիվ ու շատ զգացմունքային է եղել Ջիվան Գասպարյանի հետ որպես երաժիշտ աշխատելը։ Այդ հաղորդակցումը եղել է Գարիկ Իսրայելյանի միջոցով և շնորհիվ: Իհարկե, շատ կարճ էր համագործակցությունը, բայց փորձել եմ նրանից ստանալ հայերի երաժշտական ոգին։ Այս անգամ էլ հաճույքով կաշխատեմ նրա թոռան հետ»:
Սեպտեմբերի 7-ին ելույթ՝ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ
«Հասկանում եմ, որ նրանք երեխաներ և դրա համար էլ հարկ չեմ համարել անել շատ փոփոխություններ կատարել այդ ելույթի մեջ: Այդ ելույթը կատարողական բարձր արվեստի մասին չէ, այլ զգացմունքների, զգայական դաշտի մասին է։ Համերգի այդ հատվածն ավելի շատ փորձառության նման կլինի, ինչը նույնպես լավ է»:
Ինչ անել՝ ավելի լավ աշխարհ ունենալու համար
«Մենք պետք է ամեն ինչ անենք մի փոքր մեղմելու այս իրավիճակը։ Կարող եմ նշել, որ ինձ համար աշխարհը գնում է սխալ ուղղությամբ։ Իհարկե, իմ տեսակետը կարող է տարբերվի, բայց պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մարդկությանը, այլ մեր երկրի մոլորակին։ Այն ամենը, ինչ մարդկությունն անում է երկրի մոլորակի հետ, այն վատ ազդեցություն է թողնում հենց իրենց մարդկության վրա։ Եթե ինչ որ կետից սկսենք, փոխել ինքներս մեզ՝ կունենանք ավելի լավ աշխարհ ողջ մարդկության համար»։
Կրկին վերադարձ Հայաստան
«Եթե երկար ապրեմ, անպայման կրկին կգամ Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Ապրում ենք օրեր, երբ գիտությունն ու արվեստն ընկերացել են
- Հայաստանյան փառատոնի ընթացքում Բրայան Մեյը պարգևատրվեց Սթիվեն Հոքինգի մեդալով
- Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբ՝ հոգևորից մինչև ժամանակակից, ջազից մինչև ռոք
- STARMUS. Փառատոնի հիմնական դասախոսությունների հարթակները
- STARMUS. Փառատոն, որը կարողանում է համադրել գիտությունն ու արվեստը
- Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ նույնչափ փող ծախսենք կրթության վրա, որքան՝ պատերազմների. Գարիկ Իսրայելյան
- STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար
- «Տիեզերական զրույցներ» երեխաների համար՝ Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և STARMUS-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
- Բրայան Մեյը հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի Bohemian Rhapsody երգի կատարումը
- Բրայան Մեյն առաջին անգամ կայցելի Հայաստան` STARMUS VI միջազգային փառատոնին ռոքային լիցքեր հաղորդելու
- Team Telecom Armenia-ն STARMUS փառատոնի գործընկերն է
- STARMUS. Համաշխարհային փառատոնը կանցկացվի Հայաստանում