Ապրում ենք օրեր, երբ գիտությունն ու արվեստն ընկերացել են
«Ինձ համար անակնկալ և հուզիչ էր արժանանալ Սթիվեն Հոքինգի մեդալին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, ով երեկ Երևանում ընթացող STARMUS VI փառատոնի շրջանակում արժանացել է Սթիվեն Հոքինգի մեդալին։
Նա նշեց, որ աշխարհահռչակ գիտնական, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ համագործակցում է առաջին փառատոնից, ճանաչել է հարյուրավոր գիտնականների։
«Փառատոնի ընթացքում խոսել ենք այն մարդկանց, գիտականների մասին, ովքեր արժանի են այս պատվին, ովքեր գիտության միջոցով փոխել են աշխարհը։ Երբ Գարիկ Իսրայելյանն ասաց, որ խորհուրդը որոշել է, որ ես պետք է արժանանամ այս մեդալին, ես ասացի, որ ես չեմ քվեարկի, ինքն էլ ասաց, որ այլևս չեք կարող դա անել։ Ոչինչ չէր մնում, քան ընդունել այս մրցանակը։
Շատ հաճելի է այս հարթակում գտնվել երկու հրաշալի կանանց հետ, ովքեր մեր հարափոփոխ աշխարհում փոխում են մարդկանց տեսլականը և աշխարհայացքը»,- ասաց Բրայան Մեյրը։
Ասուլիսին ներկա Գարիկ Իսրայելյանն ասաց, որ համավարակից հետո Բրայան Մեյի հետ շատ էին քննարկում գիտության, գիտնականների դերն աշխարհում, քանի որ հասկացել են, որ մարդկությունը կարծես կորցնում է հավատը գիտնականների նկատմամբ։
«Այս ամենը հաղթահարելուց հետո մենք հասկացանք, որ այս անգամ մեդալը շատ ավելի ուժեղ կարևորություն պետք է ունենա»,- ասաց Իսրայելյանը։
Սթիվեն Հոքինգի մեդալին արժանացած պոետ և նատուրալիստ Դայան Աքերմանն ասաց, որ ապրում են օրեր, երբ գիտությունն ու արվեստն ընկերացել են։
«Մենք հասել ենք մի ժամանակաշրջանի, որ արվեստագետը կարող է ոգեշնչվել գիտության բացահայտումներով։ Գիտությունը ներթափանցել է արվեստի գրեթե բոլոր ճյուղերը։ Հրաշալի է բացահայտել կյանքի այս բազմաշերտության մեջ մխրճված թե գիտության, թե արվեստի ազդեցությունը, որը կարող է զգալ ինչպես գիտնականը, այնպես էլ արվեստագետը»,- ասաց Դայան Աքերմանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանում կայացել է STARMUS VI փառատոնի բացման արարողությունը, որի ընթացքում հայտարարվել են Սթիվեն Հոքինգի մեդալին արժանացած գիտնականների անունները։
Սթիվեն Հոքինգի մեդալը շնորհվում է գիտությունը հանրայնացնողներին ( Science Communicator) տարբեր անվանակարգերում՝ երաժշտություն և արվեստ, ֆիլմ, գիտահանրամատչելի գրականություն, ողջ կյանքում արված աշխատանքի համար։ Այս տարվա մեդալները երաժշտության և արվեստի համար շնորհվել է Queen խմբի համահիմնադիր և երաժիշտ Բրայան Մեյին, գիտահանրամատչելի գրականության համար՝ Դայան Աքերմանին, ֆիլմերի միջոցով գիտության կոմունիկացիայի մրցանակը տրվել է ՆԱՍԱ-ի հեռուստատեսությանը, իսկ ամբողջ կյանքում արված աշխատանքի համար մրցանակը՝ Ջեյն Գուդոլին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանյան փառատոնի ընթացքում Բրայան Մեյը պարգևատրվեց Սթիվեն Հոքինգի մեդալով
- STARMUS. Փառատոնի հիմնական դասախոսությունների հարթակները
- STARMUS. Փառատոն, որը կարողանում է համադրել գիտությունն ու արվեստը
- Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ նույնչափ փող ծախսենք կրթության վրա, որքան՝ պատերազմների. Գարիկ Իսրայելյան
- STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար
- «Տիեզերական զրույցներ» երեխաների համար՝ Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և STARMUS-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
- Բրայան Մեյը հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի Bohemian Rhapsody երգի կատարումը
- Բրայան Մեյն առաջին անգամ կայցելի Հայաստան` STARMUS VI միջազգային փառատոնին ռոքային լիցքեր հաղորդելու
- STARMUS. Համաշխարհային փառատոնը կանցկացվի Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան